Ֆրանսիական Բուր-դե-Պեաժի քաղաքապետը հայտարարել է Արցախի համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին
Արցախ
Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը, որին ներկա էին քաղաքային իշխանությունների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
Միջոցառման ընթացքում Բուր-դե-Պեաժի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր տիկին Նատալի Նիեզոնը հայտարարել է Արցախի Հանրապետության համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան