Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Պաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան 

«Ժամանակ». Լավրովի ուղերձը Բաքվին շատ հստակ էր. Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը: Եվ պետք է ասել, որ Բաքվում Լավրովի հանդիպումների ու ելույթների մասին ընդհանուր տեղեկատվությունից տպավորությունն այն է, որ այնուամենայնիվ, քննարկման հիմնական թեման եղել է հենց ղարաբաղյան հարցը, որի առնչությամբ կարելի է առանձնացնել մի քանի ուշագրավ հայտարարություններ:

Մասնավորապես, Իլհամ Ալիեւը Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հարցի «շուտափույթ» լուծմամբ: Լավրովն իր հերթին ավելի ուշ՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների խնդիրները չեն ազդում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների համագործակցության վրա:

«Ժամանակ»-ի հետ հարցազրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Լավրովն այս հայտարարությամբ փաստացի կանխեց ռուս-ամերիկյան խնդիրները Ադրբեջանի կողմից շահարկելու հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը:

Պարոն Տարասով, ի՞նչ արդյունքներ է գրանցել Լավրովի այցն Ադրբեջան: Ի՞նչ հետեւություններ կարող ենք անել:

Առաջին տպավորությունն այն է, որ Լավրովին պտտեցրել են, ինչպես ասում են «ծիսական շրջանով»: Նախ, Լավրովը ելույթ է ունեցել դիվանագիտական ակադեմիայում: Նրան դիտավորյալ են այնտեղ քարշ տվել, որպեսզի նա բացի խաղաքարտերը, բայց Լավրովը չեզոքացրեց Ադրբեջանի ամերիկյան խաղաքարտը: Նա ասաց, որ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, բայց ղարաբաղյան հարցում, որքան էլ տարօրինակ է, «մենք ընդհանուր դիրքորոշում ունենք»:

Ի՞նչ տողատակեր ունի այս հայտարարությունը:

Այո, սա գլխավոր մոտեցումն է: Նշանակում է՝ ձախողվել են բոլոր փորձերը՝ միացնելու Թուրքիային կամ մեկ ուրիշի ղարաբաղյան գործընթացին, հետեւաբար միջնորդներն ընտրում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման սցենարը: Երկրորդը, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալու է Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը, որտեղ շարունակվում է պայքարն այն հարցի շուրջ, թե ինչ ձեւակերպումներ պիտի տեղ գտնեն եզրափակիչ հռչակագրի տեքստում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Հայերն այնտեղ շատ գրագետ աշխատեցին՝ հանեցին բոլոր ձեւակերպումները, եւ հիմա ասում են, որ լինելու են չեզոք ձեւակերպումներ: Պատճառն այն է, որ Եվրոպան չի համաձայնվում օգտագործել տարածքային ամբողջականության պահպանման տերմինն Ադրբեջանի եւ Եվրամիության երկկողմ փաստաթղթերում: Սա շատ սկզբունքային հարց է: Ադրբեջանն օգտագործում էր իր բոլոր ռեսուրսները՝ էներգետիկ, կոմունիկացիոն եւ այլն, այս հարցում առավելություն ստանալու համար, բայց դա օգուտ չի բերում, որովհետեւ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մոտեցումները ղարաբաղյան հարցում համընկնում են:

Գլխավորն այն է, որ բանակցությունների հիմքում առայժմ դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնցում, իմ կարծիքով, գլխավորը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու հարցն է: Իսկ ընդհանուր առմամբ, սկզբունքային հանգամանքն այն է, որ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, թե Պուտինը չի հավատում կարգավորման հնարավորությանը, կարելի է ասել՝ հակամարտությունը գնում է դեպի սառեցում: Եվ հիմա Լավրովը, որը Բաքվից արդեն մեկնել է Երեւան, հետեւելու է այս սցենարին, որ անհրաժեշտ է կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:

Ըստ երեւույթին, եղել են բանավոր պայմանավորվածություններ Պուտինի եւ Ալիեւի միջեւ: Ալիեւը բանավոր խոստացել է, որ կստորագրի Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ տեղադրելու, Կասպրշչիկի մանդատի ընդլայնման մասին, բայց չի կատարել իր խոստումը, այդ պատճառով էլ Պուտինը հրաժարվում է խոսել նրա հետ ղարաբաղյան կարգավորման մասին: Դա է, ըստ էության, հաստատում նրանց հանդիպումը Թեհրանում: Ադրբեջանցիները գրում են, թե իբր քննարկվել է ղարաբաղյան հարցը, բայց իրականում ոչինչ էլ չի քննարկվել, այլ քննարկվել են ընդհանուր տարածաշրջանային կոնֆլիկտները: Ստացվում է, որ Թուրքիայի միջոցով Ռուսաստանի վրա ազդելու Ադրբեջանի փորձը ձախողվում է: Ադրբեջանը ձախողվում է եվրոպական, ամերիկյան ուղղություններով: Եվ Լավրովը, ելույթ ունենալով Բաքվում, կանխեց ամերիկյան խաղաքարտի խաղարկման հնարավորությունը՝ շեշտելով, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներին՝ երկու երկրները շարունակում են համագործակցել ղարաբաղյան հարցի շուրջ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն վերջնականապես պարտվեց, կորցրեց Ղարաբաղը:

Ադրբեջանը փորձեց ինչ-որ բան անել: Աշխատում է նաեւ ադրբեջանական լոբբին Ռուսաստանում՝ ի դեմս Ալեքսանդր Դուգինի, «Զավտրա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովի, Մարկովի: Նրանք շրջանառում են լուրեր հինգ կամ յոթ շրջանների վերադարձի եւ այլն, եւ այլն: Հայտարարում են նույնիսկ, թե իբր գոյություն ունի «Լավրովի պլան»: Ոչ մի «Լավրովի պլան» էլ գոյություն չունի եւ գոյություն չի ունեցել, բայց կան բանակցային գործընթացի որոշ նրբերանգներ, որոնց մասին Լավրովը բարձրաձայնել է Բաքվում, եւ դա հիմք է տվել ադրբեջանական եւ թուրքական կողմերին խոսելու Հայաստանի վրա իբր թե ճնշում գործադրելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, որպեսզի Հայաստանն ինչ-որ տարածքներ զիջի Ադրբեջանին:

Հիմա պարզվում է, որ դա ամբողջությամբ բլեֆ է եւ չի համապատասխանում իրականությանը: Խնդիրն այլ է, որ հաշվի առնելով բանակցային գործընթացում առաջացած փակուղին՝ հարկավոր է սառեցնել կոնֆլիկտը, որովհետեւ նախաձեռնություններ չկան ոչ այս, ոչ էլ մյուս կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ատամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասինԻմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածուՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուՀայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անուններըԱնակնկալ ընտրությո՞ւն ՔՊ-ում․ Բադալյանը՝ հանձնաժողովի նախագահի թեկնածու
Ամենադիտված