Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն 

Մշակվել է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների դեմ ստանդարտ, գործառնական ընթացակարգ

Հասարակություն
«Սեռական և գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվություն» քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցավ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ստանդարտ գործառնական նորմատիվների պաշտոնական ստորագրման արարողություն։
 
Ստորագրել են «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության ներկայացուցիչ Աննա Եղիազարյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
 
«Այսօրվա մեր կյանքում աշխարհը շատ արագ քայլերով փոփոխվում է, և նորանոր մարտահրավերներ են առաջանում։ Այդ մարտահրավերներին արձագանքելու համար մենք պետք է այսօրվան համընթաց քայլենք։ Այսօր և՛ մեզ, և՛ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի համար շատ կարևոր խնդիր է հանդիսանում գենդերային հիմնախնդիրը և դրան ուղղված գործունեությունը։ Գենդերային բալանսը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ թե՛ ընտանիքի կազմակերպման, թե՛ հանրապետության համար»,- ընդգծեց Աննա Եղիազարյանը։
 
Նրա խոսքով՝ 2013 թվականից սկսած ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ սեռով և գենդերով պայմանավորված բռնություններին ուղղված գործունեություն է իրականացվում և դեռ շարունակվելու է։
«Համատեղ ջանքերով մշակել ենք ստանդարտ, գործառնական ընթացակարգ, որը վերաբերում է սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների արձագանքմանը։ Կարծում եմ, որ ստորագրելով այս փաստաթուղթը՝ կկարողանանք ավելի կոորդինացված ձևով խնդիրները լուծել»,- ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության ներկայացուցիչը։
 
ՄԱԿ-ի ՓԳՀ-ի գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը Հայաստանում՝ Քրիստոֆ Բիրվիրթը, իր հերթին նշեց, որ, դժբախտաբար, սեռով և գենդերով պայմանավորված բռնությունը այն իրականությունն է, որ կա ամբողջ աշխարհում։
 
«Փորձը ցույց է տալիս, որ տեղահանությունը, նման իրավիճակը նույնպես մեծացրել է բռնությունների ռիսկը։ Մենք միշտ արձագանքում ենք բոլոր ահազանգերին, որոնք մեզ համար բաժանվում են երկու տիպի։ Առաջինը միանգամից արձագանքելն է զոհի խնդրին, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է չմոռանալ կանխարգելման եզրույթը։ Արձագանքը և կանխարգելումը բազմատեսակ կազմակերպությունների և ծառայությունների պահանջն է։ Այսինքն՝ կազմակերպությունը միայնակ չի կարող իրականացնել արձագանքման և կանխարգելման իր պարտավորությունները»,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը։
 
Սեռական և գենդերային բռնությունը կանխարգելելու համար պետք է աշխատել տարատեսակ ուղղություններով՝ բժշկական, իրավական, սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական պաշտպանություն, ինչն իրենից ենթադրում է ապահով ապաստարանի տրամադրում։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇվեդիան հայտնել է մրցաշարից հետո եթովպացի 20 երիտասարդ ֆուտբոլիստների անհետ կորելու մասինԻրանը ԵՄ-ին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի Կասպից ծովում նավի վրա հարձակման համարՊաշտպանության և ՆԳ նախարարները կշարունակեն պաշտոնավարել․ ՓաշինյանԽաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արձագանքել են Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ իր ենթականերին կոնֆետներ է բաժանել (տեսանյութ)Փաշինյանը՝ ԵԱՏՄ աշխատանքի մասին․ «Փաստացի չի աշխատում»Վարչապետի աշխատակազմը կղեկավարի Լիլիթ ՄակունցըԳոռ Վարդանյանը վերընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնումFox. Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացող գարեջրատանը լիցենզիան չեղյալ է հայտարարվելՌԴ Պետդումայում Զելենսկու հայտարարության մեջ տեսել են տարածքների փոխանակման ակնարկԱվարտվել է 6 մարդու մահվան ելքով Գյումրի-Արմավիր ճանապարհի վթարի գործի նախաքննությունըՆեթանյահուն Վաշինգտոնում հրաժարվել է հանդիպել Զելենսկու հետԼավրովը Բալթյան երկրներն անվանել է Ռուսաստանի դեմ ուղղված «գլխավոր մարտագլխիկներ»Լեհաստանի պաշտպանության նախարարը բացառել է Ռուսաստանի հարձակման հավանականությունը«Իմ կարգի մարդը նեղվո՞ւմ է»․ Միքայելյանը՝ ընտրության արդյունքների մասինՀաղորդվել է Ռյազանի վրա հարձակման ժամանակ կիրառված անօդաչու թռչող սարքերի տեսակի մասին
Ամենադիտված