Քաղաքապետարանը Երևանը զբոսաշրջիկների համար ձմռանն էլ ավելի հետաքրքիր դարձնելու ծրագրեր կմշակի
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերի կազմակերպմանը։ Նա քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին հատուկ տոնական ծրագիր մշակել:
«Երևանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Եվ մենք զբոսաշրջիկների համարԵրևանը պետք է հետաքրքիր դարձնենք նաև ձմռանը: Տուրիզմի բաժիննայստեղ մեծ անելիք ունի, հարկավոր է նոր ծրագրեր մշակել: Միաժամանականհրաժեշտ է ակտիվորեն համագործակցել Երևանի զբոսաշրջային ոլորտիհետ և հասանելի դարձնել ամբողջական տեղեկատվությունը, որպեսզիզբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները մեր քաղաքի հյուրերինկարողանան իրազեկել տոնական միջոցառումների, գործող թանգարաններիմասին և կարողանան Ամանորին զբոսաշրջային խմբեր ուղղորդել դեպիԵրևան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը