Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար 

Արթուր Բաղդասարյանի փրկության գինը

Վերլուծական
Վանաձորում դասական իշխանափոխության փոխարեն տեղի ունեցավ սովորական դավաճանություն. Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունը դադարեցրեց բոյկոտը և Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ քաղաքի կառավարմանը մասնակցելու հուշագիր ստորագրեց: Ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը 20 ձայնով նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ: Ինչ վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի դիմաց բոյկոտից հրաժարվելու քայլին, ապա ՀՎԿ-ն պատճառաբանում է, որ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը, անտեսվել են Վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ, իսկ իրենք, լինելով վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներ, գնում են իրագործելու վանաձորցիներին տրված խոստումները:
 
Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն էժան չի նստելու վանաձորցիների և ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վրա։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՎԿ-ն չի բավարարվելու առաջին փոխքաղաքապետի պաշտոնով: Նա պահանջել է նաև մանկապարտեզների, սպորտդպրոցների տնօրենների, քաղաքապետարանի բաժնի պետերի և այլ աշխատողների աթոռներ: Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել, քանի որ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի:
 
Կրկին քաղաքական պայմանավորվածությունները գերեզման են մտնում, երբ դրանցով զբաղվում է Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հիշում ենք` առաջին անգամ Արթուր Բաղդասարյանը դավաճանի պիտակին արժանացավ 2007 թվականին` ԱԺ ընտրություններից առաջ, եւ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Ինչպես հայտնի է, այն ժամանակ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակել էր «Մարկո Պոլո» սրճարանում ձայնագրված՝ Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի զրույցը, որտեղ, ըստ հրապարակման, Բաղդասարյանը փորձում էր փոխդեսպանին ներգրավել ԱԺ ընտրություններին` դրանց վերաբերյալ բացասական գնահատականներ ստանալու համար։ Մի կողմ թողնենք, որ ընտրություններն իրոք խայտառակ էին։ Հարցը, սակայն, հետագայում այդ խոսակցության վերաբերյալ հնչեցված գնահատականների մեջ է։ 2007-ի ապրիլի 27-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնում է այս զրույցին եւ հետեւյալ հայտարարությունն է անում. «Դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի նախկին նախագահը կարող էր այդքան ցածր իջնել։ Ես իրավաբան չեմ եւ չեմ ուզում իրավաբանական տերմիններ օգտագործել, բայց ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է։ Ավելին, դավաճանության այլանդակ դրսեւորում՝ այնքանով, որքանով ՕԵԿ-ի նախագահին ոչ թե բռնել են, խոշտանգել եւ ստիպել, այլ ինքը, իր սեփական նախաձեռնությամբ, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, օտարերկրյա դիվանագետին համոզում էր ամեն ինչ անել, որ ընտրությունները վատ գնահատական ստանան։ Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»։ Ապա Քոչարյանը դիմել էր ընտրողներին եւ «Օրինաց երկիր»-ի շարքային անդամներին` կոչ անելով լավ մտածել, թե ում հետ են ուզում ճանապարհ գնալ։
 
Իսկ ի՞նչ եղավ այս ամենից հետո։ Բաղդասարյանը որպես ընդդիմադիր մասնակցեց ԱԺ ընտրություններին, հետո` նախագահական ընտրություններին, իսկ մարտիմեկյան սպանդից մեկ օր առաջ` նույն այդ իշխանությունների հետ, ովքեր իրեն դավաճան պիտակն էին կպցրել, ստորագրեց կոալիցիոն հուշագիր, հետո էլ դարձավ ԱԽՔ։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ երկիրը փրկում է քաղաքացիական պատերազմից: Հիմա էլ այլ անվան տակ հանդես եկող նրա թիմն ասում է, թե ճգնաժամից փրկում է Վանաձորը: Բայց փաստն այն է, որ այդ փրկության գինը եղել և մնում են պաշտոնները: Իսկ ի՞նչ են այս անգամ խոստացել Բաղդասարյանին: Գուցե ՍԴ նախագահի պաշտո՞նը, ինչպես պնդում են մի շարք լրատվամիջոցներ: Բայց արդյո՞ք ՀՎԿ-ն իր առաջնորդով ՀՀԿ համար այդչափ կարևոր է, և արդյո՞ք նրանք կգնան նման զոհաբերությունների: Իհա՛րկե ոչ, հատկապես, որ ՍԴ նախագահի պաշտոնի վրա վաղուց աչք ունի Հրայր Թովմասյանը:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում
Ամենադիտված