Միկին չէր խաղում, քանի որ ունեինք բազմաթիվ այլ տարբերակներ. Մոուրինյու
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բազել»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է լրագրողներին:
Մարզիչը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Նյուքասլ»-ի դեմ հանդիպմանը:
«Միկին չէր խաղում, քանի որ մենք ունեինք բազմաթիվ այլ տարբերակներ: Որոշեցի, որ Մարկոս Ռեշֆորդն ու Մարսիալը միասին պետք է խաղան: Շաբաթներ շարունակ ինձ հարցնում էին՝ ինչու իրենք միասին չեն խաղում: Իսկ հիմա ձեզ հետաքրքիր է՝ ինչու չկար Միկին: Պատասխանը պարզ է՝ քանի դեռ կանոնները չեն փոխվել, ես խաղադաշտ կարող եմ դուրս բերել միայն 11 խաղացողի»,- մարզչի խոսքը մեջբերում է մանչեսթերյան կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան