Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում 

Ոստիկանությունը՝ վարչապետի հանձնարարականի հետքերով

Հասարակություն

Կառավարության նոյեմբերի 16-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմիններին, ՀՀ ոստիկանությանը հանձնարարեց  զբաղվել ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու դեպքերով: 

ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց ճշտել՝ ի՞նչ քայլեր է իրականացրել ոստիկանությունն այս ուղղությամբ և դրանք ինչպիսի՞ն են լինելու վարչապետի վերը նշված հանձնարարականից հետո:

ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնում են, որ անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու և գիշերային ակումբներ նրանց հաճախելու խնդիրների կապակցությամբ ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող պահանջների կատարման կազմակերպչական հարցերը ներկայումս ՀՀ ոստիկանությունում գտնվում են քննարկման փուլում:

«Անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները կանխարգելելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրանց կողմից և նկատմամբ կատարվող իրավախախտումները նախականխելու, վերջիններիս հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելու նպատակով, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողների կողմից ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անց են կացվել տարբեր իրավական թեմաներով զրույցներ-հանդիպումներ: Հարկ է նշել, որ իրականացվող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, հանրապետության տարածքում գործող հանրակրթական բոլոր դպրոցներում անց են կացվում նաև «Վնասակար երևույթներ» թեմայով հանդիպում-զրույցներ և նմանօրինակ միջոցառումների անցկացումը կրում է պարբերական բնույթ»:

Ինչպես հայտնում են ոստիկանության ՀԿԼ վարչությունից, վերջին տարիների ընթացքում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողները պարբերաբար Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում և մի շարք մարզերում գործող ժամանցի վայրերում՝ բարերում, սրճարաններում, կարաոկե-ակումբներում, գիշերային ակումբներում տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի վաճառքը խստիվ արգելվում է» խորագրով:

«Միաժամանակ, վերը նշված վայրերի տնօրինությունը զգուշացվել է անչափահասներին ալկոհոլային խմիչքներ և ծխախոտի վաճառքը, ինչպես նաև նարգիլեի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: Միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Հարկ է նշել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործող անչափահասներն իրենց բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանման անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ վերցվում են պրոֆիլակտիկ քարտային հաշվառման, և վերջիններիս հետ անց են կացվում կանխարգելիչ բնույթի աշխատանքներ»,-ասված է պատասխանում:

Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ անչափահասների կողմից ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ գնելը վերջիններիս նկատմամբ չի առաջացնում վարչական կամ քրեական պատասխանատվություն, սակայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջների համաձայն՝

-18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Գործող օրենսդրության համաձայն՝ նշված կետով վարչական վարույթ իրականացնող մարմին են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

Հարկ է նշել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործող անչափահասներն իրենց բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանման անչափահասների գործերով բաժանմունքներում /խմբերում/ վերցվում են պրոֆիլակտիկ քարտային հաշվառման, և վերջիններիս հետ անց են կացվում կանխարգելիչ բնույթի աշխատանքներ:

 

Աղավնի Սուքիասյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված