Ավտոկանգառում աշխատող անչափահասը հրավիրվել է ոստիկանություն
Հասարակություն
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ անչափահաս (10-12) տարեկան տղա-երեխաները Երևանի՝ Կոմիտասի 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկանգառում փող են աշխատում՝ քաղաքացիներից խնդրելով 100 դրամ՝ նրանց մեքենան մաքրելու դիմաց:
ՀՀ ոստիկանությունից փորձեցինք ճշտել՝ ոստիկանությունը նման դեպքի մասին ահազանգ ստացե՞լ է, եթե այո՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել:
Մեր հարցերին ի պատասխան՝ ոստիկանության ՀԿԼ վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողների կողմից Երևան քաղաքում և ՀՀ մարզերում պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում ստուգայց-շրջագայություններ` անչափահասներին հանցագործություններից և այլ իրավախախտումներից, ինչպես նաև նրանց հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց զերծ պահելու, նրանց հավանական հավաքատեղիների, մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներին հայտնաբերելու նպատակով:
«ՀՀ ոստիկանության ծառայողների տեսադաշտում է հայտնվել անչափահաս, ով Կոմիտասի 60/2 հասցեի մոտակայքում անցորդներին գումարի դիմաց առաջարկել է մաքրել ավտոմեքենաների անվադողերը: Անչափահասը ներկայացվել է ՀՀ ոստիկանություն, որտեղ հրավիրվել են նաև վերջինիս օրինական ներկայացուցիչները /քույրը և տատիկը/: Վերջիններիս հետ անց են կացվել բացատրական բնույթի աշխատանքներ, այնուհետև անչափահասը հանձնվել է օրինական ներկայացուցչին: Նշված անչափահասը ոստիկանության ծառայողների տեսադաշտում այլևս չի հատնվել»:
Միևնույն ժամանակ, ոստիկանությունից հայտնում են, որ իրենց կողմից իրականացվող ստուգայց-շրջագայությունների ընթացքում հայտնաբերված մուրացիկ և թափառաշրջիկ, ինչպես նաև տարբեր իրեր վաճառելու պատրվակով մուրացկանությամբ զբաղվող /այդ թվում ավտոմեքենաներ մաքրելու կամ այլ իրեր տեղափոխելու դիմաց դրամ պահանջելու հավանական դեպքեր հայտնաբերելու/ անչափահասներին հայտնաբերելուց հետո, վերջիններս ներկայացվում են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ բաժին հրավիրելով նաև անչափահասի ծնողին կամ օրինական ներկայացուցչին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը