Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում
Արտակարգ Պատահար
Shamshyan.com -ը գրում է.
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Կեսօրին Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչ՝ 14-ամյա Սամվել Ա.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները նրա մոտ ախտորոշել են փակ գանգուղեղային տրավմա՝ գանգուղեղի ցնցում՝ հարցականով։ Հիվանդանց են մեկնել Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ Սամվել Ա.-ն սովորում է Ապարանի Փ. Ոսկանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, դպրոցի դասասենյակներից մեկում նրա և նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հրաչյա Ե.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս բռունցքներով հարվածել է Սամվել Ա.-ին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը