Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ 

Հայաստանը` ԵՄ օֆշորային «սև ցուցակում»

Վերլուծական

Եվրամիությունը կարող է դետեմբերին Հայաստանն ընդգրկել հարկային ապաստարան համարվող, այսինքն` եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում», սեփական աղբյուրներին հղումով գրում է Bloomberg-ը: «Սև ցուցակում» հայտնվելու վտանգի առաջ է նաև Թուրքիան: ԵՄ աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում «ոչ բավարար» է համարել թափանցիկությունն այս երկրի հարկային ոլորտում: Հաղորդվում է, որ աշխատանքային խումբը, որի առաջադրանքի մեջ մտնում էր «ենթադրությունների ուսումնասիրությունը, որոնք հրաժարվում են հարկման հարցերում համագործակցությունից», եզրակացրել է, որ ցանկում ներգրավված երկրները բավարար ամեն ինչ չեն արել ֆինանսական թափանցիկություն ապահովելու և գերարտոնյալ հարկային ռեժիմների դեմ արդյունավետորեն պայքարելու համար: ԵՄ-ն առայժմ չի որոշել՝ ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել սև ցուցակի երկրների նկատմաբ: ԵՄ որոշ անդամներ առաջարկում են այդ պետությունները հանել միջազգային ֆինանսավորում ստացողների թվից: Պարբերականի տեղեկությամբ՝ օֆշորների սև ցուցակում կարող է ընդգրկվել 36 պետություն, մասնավորապես՝ Հայաստանը, Թուրքիան, Սերբիան, Կուկի կղզիները, Պանաման, Թունիսը, Մարշալյան կղզիները:

Մեր հանրությունը կարծեք թե դեռ մինչև վերջ չէր սպառել Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի թեման, և եղավ նոր սկանդալ՝ պանամական օֆշորային գոտիներում ԴԱՀԿ արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին պատկանող ընկերությունների հետ կապված, դրանից հետո հայտնի դարձավ, որ հայաստանյան երեք տասնյակից ավելի քաղաքացիներ ունեն այդ գոտում օֆշորային ընկերություններ: Եթե Հայաստանը մեզ հետ համադրելի երկրների հետ փորձենք զուգորդել, նորմա՞լ պատկեր է սա: Իհարկե ոչ: Այժմ էլ մեր երկիրը նոր օֆշորային սկանդալի կիզակետում է հայտնվել:

Թղթի վրա, Հայաստանի տնտեսությունը կարծես թե արդեն իսկ բավական գրավիչ է: Միջազգային տարբեր վարկանիշային զեկույցներում, Հայաստանի տնտեսությանը երբեմն տրվում են իսկապես նպաստավոր գնահատականներ, որոնք վկայում են տնտեսության ազատականացման ուղղությամբ առաջընթացի մասին: Դրանց, իհարկե, վստահում է միայն կառավարությունը, որովհետեւ կառավարությունն է, որ թուղթն է գնահատում, իսկ հանրությունը գնահատում է իրական կյանքը: Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ չնայած միջազգային այդ վարկանիշներին, արտասահմանցի ներդրողները չեն ոգեւորվում Հայաստանի թղթային նկարագրով, որովհետեւ քաջածանոթ են իրականում առկա վիճակին: Նրանք գիտեն, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրվելու համար հարկավոր է նախ «ինտեգրվել» համակարգին: Իհարկե, կան բացառություններ, հիմնականում այն դեպքերում, երբ ներդրողը գործարար «հսկա» է նաեւ միջազգային մասշտաբներով, եւ զիջումները լինում են առնվազն 50/50, եթե ոչ հօգուտ այդ գործարարի: Դրանից ցածր կալիբրի ներդրողները Հայաստան գալիս են հազվադեպ, փոխարենը հեռանում են հաճախ, բախվելով համակարգի պահանջներին եւ արատները հանգուցալուծելու կամքի բացակայությանը: Դժվար թե վերջին բացահայտումները նպաստեն Հայաստանի տնտեսական վարկանիշի բարձրացմանը: Հակառակը՝ ավելի քան սպասելի է ներդրումային երաշտը:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը
Ամենադիտված