Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

ԵՄ-ի առումով Հայաստանն իսկապես բացառիկ է. Արա Պապյան

Արտաքին Քաղաքական

Քաղաքագետ Արա Պապյանի համոզմամբ՝ թեև նոյեմբերի 24-ին, Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն է և նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար, սակայն ամեն ինչ կախված է այն քաղաքական կամքից և հետևողականությունից, որը կդրսևորեն իշխանությունները․ «Մեր իշխանությունները բազմաթիվ համաձայնագրեր ունեն ստորագրած և պարտավորություններ ունեն ստանձնած միջազգային կոնվենցիաներով, որոնք կամ չեն իրականացվում, կամ ոտնահարվում են»,- ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը՝ ավելացնելով, թե ինչ չափով և ձևով կօգտագործվի այս հնարավորությունը պարզ կլինի ապագայում։

Հիշեցնելով դեռևս 2013 թվականին Հայաստանի կողմից չստորագրված ԵՄ փաստաթուղթը, որի ժամանակ սակայն  հայտարարվեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը, Պապյանը նշեց․ «Մինչ համաձայնագրի ստորագրումը փորձ էր արվում այն ներկայացնել չստորագրված փաստաթղթին համարժեք, բայց սա ուրիշ է։ Նախկինով մենք որոշակի կառուցվածքային կապ էինք հաստատելու Եվրոպայի հետ՝ դառնալով ասոցացման անդամ, իսկ այս մեկը համագործակցության համաձայնագիր է․ սրանք որակապես տարբեր բաներ են։

Նախկին համաձայնգրի հետ գալիս էր մոտ 5 միլիարդ դոլարի ներդրումներով փաթեթ, իսկ այս դեպքում ոչինչ չի գալիս, փոխարենը սա հնարավորությունների ցանկ է»,- ասաց նա՝ ավելացնելով՝ թեև շեշտված չէ տնտեսական մասը, սակայն սրանից կարելի է օգտվել ինչ-որ բանի հասնելու համար։

Խոսելով մինչ համաձայնագրի ստորագրումը եղած վատատեսության մասին քաղաքագետը նշեց՝ աչքը տեսածից է վախենում․ «Նախորդ համաձայնագրի պարագայում մենք 4 տարի բանակցել էինք և մի գիշերա մեջ հրաժարվել փաստաթղթերից։ Նոյեմբերի19-ին Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ, երբ որևէ արտառոց բան տեղի չունեցավ, ակնհայտ էր, որ ստորագրվելու էր, թեև ոչինչ պետք չէր բացառել։ Մենք ինքնիշխան երկիր ենք և ստորագրում ենք միջազգային իրավունքի փաստաթուղթ, բայց բոլորիս մտքի մեջ կա ինչ-որ երրորդ երկիր։ Այն հարցը՝ արդյոք Ռուսաստանը առարկություն չի՞ ունենա կամ խնդիրներ չի՞ առաջնի, ինքնին ցույց է տալիս, որ ընդունում ենք մեզ վրա երրորդ երկրի ազդեցությունը։

Ռուսաստանը համաձայնագրի ստորագրումը կարող է ճիշտ օգտագործել և փոխարենը մեզ վրա ցեխ լցնելու և քարկոծելու, իսկ նման միտում կարծես թե կա, կարող է փորձել ԵԱՏՄ-ն գայթակղիչ դարձնել մյուսների համար՝ ցույց տալով, որ անդամակցությունը եվրասիական կառույցին չի սահմանափակում համագործակցության հնարավորությունները նաև այլ կառույցների, մասնավորպես, ԵՄ-ի հետ։ Տեսնենք՝ Ռուսաստանը որքան խելամիտ ձևով քարոզչություն կիրականացնի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը հնարավորություն կտա հակակշռելու ռուսական ազդեցությունը։ 

Լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը միակ պետությունն է, որ շրջանակային համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ, հաշվի առնելով այս հանգամանքը քաղաքագետը նկատում է՝ անընդունելի և անհասկանալի կլիներ, եթե Հայաստանը միաժամանակ երկու կառույցների անդամ լիներ, բայց կան նախադեպեր, երբ մի կառույցի անդամը մյուս կառույցների հետ համագործակցության պայմանագիր է ստորագրում․ «Սա առաջին դեպքն է առայժմ և դա շատ լավ է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, բայց միևնույն ժամանակ համագործակցության համաձայնագիր ունենք ՆԱՏՕ-ի հետ, այնպես որ նման բազմաթիվ դեպքեր կան, սակայն ԵՄ-ի առումով Հայաստանն իսկապես բացառիկ է»,- հավելեց Պապյանը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան
Ամենադիտված