Հայ շախմատիստների ելույթները աշխարհի Մ20 առաջնությունում
Սպորտ
Իտալիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Հայկ Մարտիրոսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը կես միավորով է հետ մնում առաջատարից: Պետրոսյանն ունի 7,5 միավոր: Հայկ Մարտիրոսյանը հավաքել է միայն 6,5 միավոր:
Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը 10-րդ տուրում պարտություն կրեց:
Աշխարհի երիտասարդների առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան