Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ ընտրություններին ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա (տեսանյութ) 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը (տեսանյութ) Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել է Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց ԱՄԷ-ի ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին 

Աստղագուշակ` նոյեմբերի 25-ի համար

Այլ

Խոյ. Այսօր դուք ստիպված եք դեմ դուրս գալ ձեր սկզբունքներին: Հեռացրեք ձեզանից բոլոր բացասական լիցքերը: Օրը ուրախացնում է ձեզ իր բոլոր երանգներով:Այն բարենպաստ է նոր համագործակցությունների, գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա: Աշխատանքի վայրում կունենաք փոքրիկ անախորժություններ, որոնց հարթ ավարտը կապված է ձեր իրազեկված լինելու աստիճանից: Ձեր մեջ կհայտնաբերեք նոր որակներ, ինչը կօգնի ձեզ խելամիտ քայլեր անելուն: Ռոմանտիկ բնույթի հանդիպումը կարող է շատ բան փոխել ձեր կյանքում: Աստղագուշակը ներկայացնում է hraparak.am-ը:

Ցուլ. այսօր ձեր օրն է, բաց մի թողեք ընձեռնված հնարավորությունը: Սկսեք ծավալել բուռն գործունեություն և հաջողությունը կհետևի ձեզ: Աշխատանքային հարաբերություններում եղեք զգույշ, չանտեսելով շրջապատի կարծիքը: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ: Անձնական հարաբերություններում ընդունեք փոխհամաձայնության սկզբունքը և դիմացինին տվեք հնարավորություն արտահայտելու իր միտքը : Աստղերը հուշում են, որ դուք օրվա երկրորդ կեսին կլինեք ցանկալի հյուր և այդտեղ կլինի նա, ում հետ կարող եք կիսել ձեր մտքերը: Հիշե՝ք, ձեր մտերիմները անակնկալ են պատրաստել ձեզ համար:

Երկվորյակներ.Ինչու եք հապաղում, ինչն է ձեզ գցել երկընտրանքի մեջ, այսօր դուք ունեք հնարավորություն պարզելու ձեր հարաբերությունները ձեր վաղեմի ընկերոջ հետ: Օրը չափազանց հարմար է ձեր գաղափարների և ստեղծագործական մտահղացումների համար: Ձեր ներքին անհանգստությունը ձեզ մատնում է :Մի ծուլացեք և ձեր անավարտ աշխատանքը հասցրեք ավարտին: Ընտանեկան հարաբերություններում մի չարաշահեք դիմացինի համբերությունը: Զգույշ եղեք գործնական բանակցություններում. դուք այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում: Օրը խոստանում է հետաքրքիր ավարտ:

Խեցգետին. Այսօր գործելու եք ինքնուրույն և ձեր մեջ կուտակված էներգիան ուղղեք ի նպաստ ձեր հաջողությունների: Օրը հաջող է գնումների համար: Շրջապատեք ձեզ ձեր մտերիմներով, նրանք ունեն ձեր հոգատարության կարիքը: Դեռ երեկվանից ձեզ մոտ ինչ -որ բան թերի է մնացել,այն կլրացվի, եթե դուք բաց չթողնեք առաջիկա կարևոր հանդիպումը: Խուսափեք անազնիվ մարդկանց հետ շփումներից, նրանք օգտագործում և չարաշահում են ձեր վստահությունը: Կենտրոնացրեք ձեր մտքերը, որովհետև հաճախ սևեռվում եք մանրուքների վրա, բաց թողնելով կարևորը:

Առյուծ. Դուք ոչ մի կերպ չեք գնում փոխզիջման, թուլացրեք ձեզ: Օրը հաջող է նոր առաջարկների և գործնական հարաբերությունների համար: Ձերբազատվեք բացասական գրգիռներից: Այսօր մեծ տեղ տվեք ձեր նախասիրություններին, եղեք ձեր սիրելիների հետ , նրանք ձեզ կհաղորդեն դրական լիցքեր: Պահպանեք ընտանեկան անդորրը, դուք կստանաք մտերիմների աջակցությունը ձեր ցանկությունների իրագործման համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր տեղեկությունը ձեզ կօգնի հաղթահարելու դիլեման:

Կույս. Այսօր ձեզ հեշտ կտրվի այն, ինչ ուզում եք, կխուսափեք ավելորդ բարդություններից: Բանն այն է, որ մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել: Մի ծուլացեք. Եթե այսօր կարողանաք կենտրոնանալ ձեր ընթացիկ և կենսական անհրաժեշտություն ներկայացնող աշխատանքի վրա, ապա մոտ ժամանակներում շռայլորեն կպարգևատրվեք արվածի դիմաց:

Կշեռք.Շփումներն ու ակտիվ հանգիստը ձեզ հաճելի պահեր կպարգևեն և հնարավորություն կտան ամրապնդել ընկերների հետ հարաբերությունները: Տհաճ իրավիճակների մեջ կարող եք ընկնել ձեր գոռոզության կամ ոչ նրբազգացության պատճառով: Խուսափեք մտերիմների հետ վեճերից՝ այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից: Բավական է մի փոքր հանգիստ վիճակում հայտնվեք և կլցվեք ուժերով ու դրական ինքնազգացողությամբ: Ճակատագիրը պատրաստ է ձեզ ուրախացնելու, միայն թե դուք նրան ընձեռեք այդ հնարավորությունը:

Կարիճ. Դուք հմայիչ եք և հեշտությամբ եք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, սակայն այդքան էլ հեշտ չէ շահել ձեր համակրանքը: Շփումներում խստապահանջությունը անչափ պատեհ է: Մի կողմ թողեք բոլոր հոգսերը, կենտրոնացեք ձեր կիսատ թողած գործերի վրա: Օրը ձեզ կօգնի ավարտին հասցնել այն: Աստղերը հուշում են՝ օրը գեղեցիկ է սիրելու և սիրվելու համար: Սակայն ձեր կայացրած որոշումը հնարավոր է ճակատագրական դառնա ձեր ապագայի համար: Մի եղեք կտրուկ, ականջ դրեք ձեր խղճի ձայնին:

Աղեղնավոր. Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի և կնշանավորվի ոչ միայն ռոմանտիկ, այլև՝ գործնական ուղղվածությամբ: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարներն ու ստեղծագործական մտահղացումները: Այսօր ձեզ կհաջողվի հաղթող դուրս գալ: Դուք շատ ինքնավստահ եք գործում և միևնույն ժամանակ համոզված ձեր յուրաքանչյուր քայլում: Օրվա երկրորդ կեսը նոր անակնկալ կմատուցի ձեզ: Դուք կհայտնվեք մարդաշատ վայրում, որտեղ ոչ միայն ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք, այլև կարևոր տեղեկություններ կամ գայթակղիչ առաջարկ կստանաք:

Այծեղջյուր.Եթե վաղուց էիք ցանկանում սարեր շուռ տալ , ապա այսօր դրա համար ամենահարման պահն է: Դրանով կուտակված էներգիան դուրս կհանեք ձեր միջից , քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր դուք եք արենայում,գործելու եք միայնակ: Այսօր չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխությանը, ձեր էմոցիոնալ ֆոնն իրեն ամեն պահի զգացնել է տալիս: Օրվա ավարտին սպասվում են ռոմանտիկ պահեր:

Ջրհոս. Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում : Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են ,գլխակորույս զգացմունքներն ու մերթ ընդ մերթ սառնությունը հաճախ են զգացնել տալիս: Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Հաճախակի անցկացրեք երեկոները ընկերների և մտերիմների շրջանում:Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

Ձկներ. Դուք միանգամից մի քանի առաջարկներ կստանաք և դժվար կլինի ձեզ ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառված չեն տարաձայնություններ ձեր համախոհների մոտ: Օրը կունենա բարեհաջող ավարտ,գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե ունկընդրեք ձեր ներքին ձայնին: Պետք չէ գերագնահատել ուժերը և գնալ չարդարացված ռիսկի: Փորձեք հետաքրքրացնել անձնական կյանքը: Այն, ինչ ձեզ համար թվում է սպառված …դեռ նոր է սկսվելու: Հնարավոր է հարաբերությունների բարդացում որոշ մարդկանց հետ, եղեք լավատես:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մայիսի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ ընտրություններինՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքինՓաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա (տեսանյութ)21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափըԲաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը (տեսանյութ)Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էՀունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. ՊատգամավորԱռաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆՆիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. ՍուրենյանցԱՄԷ-ի ատոմակայանի մոտ գտնվող էլեկտրագեներատորի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվելԺաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներինՀայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համարԹրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետԻնչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ մանրամասնում է ԿԸՀ-նՊապիկյա’ն, քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե նրանց տրորելը. ՍաղաթելյանՈւկրաինական ԶՈւ-ն դրոններով հարվածել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներինՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայիՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի հետ կապված Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցովՄիացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել ՔՊ մասնակիցների նկատմամբ. ՔԿՈստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղայինՊատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում էԿասկադյորական ավտովթար. վիրավոր կա«Արդար քվե» դիտորդական առաքելությունը կներկայացնի ընտրախախտումների գրանցման նորարարական հարթակըՓաշինյանն ու Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններըՁայն տալով ընդդիմադիր ուժերին,ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. ՇարմազանովՍա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպանԳերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են ԵրևանՄեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարակա՞ն է տալիսՄոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-նԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԱռողջապահության նախարարությունը մանրամասնում է ՀԱՊԱԿ-ում ձերբակալվածի ինքնավնասման դեպքըԻրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը․ փաստաբանՍրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնումՀայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի․ հայտարարությունԴուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան ԽաչատրյանԹրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասինԹրամփի որդին պատրաստվում է դատի տալ Փսակիին զրպարտության համարՖինլանդիայի ԱԳ նախարարը կոչ է արել մարդկանց «չգրգռվել» ԱՄՆ-իցԼիբանանում զոհվել է ՑԱԽԱԼ-ի դասակներից մեկի հրամանատարը Մոդենայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց խմբի
Ամենադիտված