700 մլն եվրո հրաժարագին, Մեսսին երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ
Սպորտ
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո:
Կատալոնյան թիմի կազմում Մեսսին մասնակցել է 602 խաղի, խփել 523 գոլ:
Ակումբի հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 7 անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավթը, 3 անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 3 անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:
Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան