Ի՞նչ է հարկավոր լավ սեքսի համար ընդգրկել նախաճաշի մեջ
Հասարակություն
Մեծ թվով դիետոլոգների կարծիքով՝ սեռական ցանկության մակարդակը մեծամասամբ պայմանավորված է այն բանի հետ, թե ինչ է ուտում մարդը:
Մեծ Բրիտանիայից դիետոլոգ Ռոբ Հոփսոնը կարծիք է հայտնել, որ ճիշտ ընտրված նախաճաշը կարող է բարձրացնել լիբիդոն: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ սեռական ցանկության բարձրացումը մեծամասամբ պայմանավորված է սննդամթերքով: Սնունդը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ հորմոնային ֆոնի վրա, մասնավորապես, տղամարդու տեստաստերոնների քանակի վրա:
Հոփսոնը համոզմունք է հայտնել, որ նախաճաշում պետք է ընդգրկել մեծ քանակությամբ վիտամին D պարունակող սնունդ, օրինակ՝ ձու, սունկ, սկումբրիա:
Ըստ նրա՝ այս սննդամթերքն առավել օգտակար է ձմռան շրջանում, երբ օրերը կարճ են, և մարդը չի հասցնում օգտակար վիտամններ ստանալ արևային լույսից: Աղբյուր` Փաստինֆո


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը