Եթե Հայաստանի հավաքականը հաղթի Դանիային, դա փոքրիկ հրաշք կլինի. Արա Պողոսյան
Սպորտ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի կարծիքով՝ անկախ Ալբանիայի դեմ տոնած հաղթանակից, ազգային ընտրանու կազմում դեռևս կադրային խնդիրներ կան:
«Բավականին դժվար և հոգնեցնող ճանապարհ անցանք Ալբանիա գնալ գալով: Այդ իսկ պատճառով թիմը միայն մեկ մարզում է անցկացրել: Թիմին քիչ ուշ կմիանա Քրիս Յանկուն: Թիմում, սակայն, դեռևս կադրային խնդիրներ կան: Մենք կազմի փոփոխություն ունենք, այնպես որ, ես չեմ կարծում, որ հեշտությամբ կհաղթենք Դանիային: Ամեն ինչ մեր դեմ է, և եթե Հայաստանի հավաքականը հաղթի Դանիային, դա փոքրիկ հրաշք կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը:
Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին նոյեմբերի 26-ին կմրցի Դանիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա «Միկա» մարզահամալիրում եւ կմեկնարկի 19.00-ին:
Դանիայի հավաքականն արդեն ժամանել է Հայաստան:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան