«Ռեալ»-ն ուժեղ էր «Մալագա»-ից (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալեց «Մալագա»-ին և հաղթեց 3:2 հաշվով:
Մեկնարկից 9 րոպե անց Քարիմ Բենզեման բացեց հաշիվը, 18-րդ րոպեին Դիեգո Ռոլանը հավասարեցրեց հաշիվը, իսկ երեք րոպե անց՝ աչքի ընկավ Կարլոս Կազեմիրոն:
Երկրորդ խաղակեսում՝ 58-րդ րոպեին, Կաստրոն հաշիվը դարձրեց 2:2, իսկ 76-րդ րոպեին՝ Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակ բերեց մադրիդցիներին:
Նշենք, որ հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականի առաջատարը վրիպեց նաև 11 մետրանոց հարվածից:
Այս խաղից հետո Զիդանի թիմը 27 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան