Ազատ ոճի ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում
Սպորտ
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը: Պայքարի մեջ մտան ազատ ոճայինները։ 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին։
61 կգ Ղազար Համբարձումյանը 1/8 եզրափակչում հաղթեց ղրղզ Ժաինակ Տուրգունբաեւին, սակայն քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջեց Ղազախստանի ներկայացուցչին։
Համբարձումյանին չհաջողվեց հաղթել նաեւ սփոփիչ գոտեմարտում։ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ դուրս մնացին մեդալի համար պայքարից։
Նոյեմբերի 26-ին գորգ դուրս կգան Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան