Մոուրինյուն՝ «Բրայթոն»-ի դեմ խաղի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գոհ է «Բրայթոն»-ի դեմ տոնած հաղթանակից:
«Օրեր առաջ մեր ունեցած խաղում (Խմբ. Չեմպիոնների լիգայի «Բազելի» դեմ խաղը) մենք շատ հնարավորություններ ունեինք, սակայն չօգտագործեցինք այն: Իմ տղաները լավ խաղ չցուցադրեցին: Իրենց ուժերը ներդրեցին և վատ խոսքերի արժանի չեն»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտնական կայքը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Բրայթոն»-ին: Առաջին կեսում թե՛ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, թե՛ «Բրայթոն»-ը չօտագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Էջլի Յանգի հեռահար անդրադարձից հետո գնդակը հայտնվեց դարպասում: Ի վերջո, «կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 29 միավոր և երկրորդ հորիզոնականում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան