Նորատուսում բեռնատար-սառնարան է այրվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 26-ին, ժամը 00:07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Նորատուս գյուղի Սևանի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող խեցգետնի բուծարանի մոտ կայանած «Mercedes» մակնիշի 34 AR 591 պետհամարանիշով բեռնատար սառնարան ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:15-ին, մարվել՝ 01:57-ին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը