«Руки вверх»-ի մենակատար Ժուկովը նրան գտավ հենց Հայաստանում. armeniasputnik.am
«Руки вверх» խմբի մեներգչի կինը` Ռեգինա Բուրդը, պատմել է՝ ինչպես է Երևանում որոշվել նրա ճակատագիրը։
«Руки вверх» խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը հենց Հայաստանում է գտել իր իրական երջանկությունը։
Ժուկովի կինը՝ «Сливки» խմբի նախկին մեներգչուհի Ռեգինա Բուրդը, Peopletalk պարբերականի հետ հարցազրույցում պատմել է՝ ինչպես է ծանոթացել ապագա ամուսնու հետ, երբ դեռ ամեն մեկն իր խմբի կազմում էր հանդես գալիս։ Երևանյան ուղևորությունը ճակատագրական է եղել նրանց համար։
«Մենք եկել էին քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպված համերգին մասնակցելու, բայց համերգը չեղարկվեց։ Ռեստորան գնացինք, շատ գեղեցիկ վայր էր։ Սերգեյն ամբողջ երեկոյի ընթացքում փորձում էր սիրահետել ինձ, իսկ ես շատ էի ամաչում (ծիծաղում է)։ Հետո նա ադմինիստրատորիս միջոցով բարևներ էր ուղարկում․ «Օլեգ, խնդրում եմ, բարևներ փոխանցիր ապագա կնոջս», — պատմել է Ռեգինան։
Առավել մանրամասն՝ armeniasputnik.am-ում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը