Մեսսիի անհաջողությունը
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հաշվին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիա»-ի դեմ խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:
Ֆուտբոլիստի առանց գոլերի շարքը հասավ 6 խաղի (5 խաղ ակումբի կազմում, 1 խաղ՝ հավաքականում): Այս մասին գրում է Goal.com-ը:
Վերջին անգամ արգենտինացին 6 և ավել խաղ շարունակ գոլ չի խփել 2010 թ.-ին, երբ իր՝ առանց գոլերի շարքը հատել է 7 խաղի սահմանագիծը:
Իսպանիայի առաջնության 13 տուրերից հետո Մեսսին 12 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցանկը:
Նշենք, որ «Վալենսիա»-ի դեմ խաղում արգենտինացին գրավել էր մրցակցի դարպասը, սակայն մրցավարն այն չէր արձանագրել:
Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան