Երիտասարդ ըմբիշները մեդալներ չնվաճեցին աշխարհի առաջնությունում
Սպորտ
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունն ավարտվեց: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից և չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեյկային։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան