Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի փրկությունը չէ

Քաղաքական

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ  է: Այն հնարավորություն է տալիս քաղաքական դիվերսիֆիկացիայի և Հայաստանը հնարավորություն է ստանում լուրջ մանևրելու արտաքին քաղաքական դաշտում: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Սակայն Հակոբյանն, այդուհանդերձ, չի ընդունում այն տեսակետը, ըստ որի՝ այս համաձայնագիրը Հայաստանի փրկությունն է կամ անկախության նման մի փաստաթուղթ է. «Ինչպես ցանկացած միություն, դա ընդամենը հնարավորություն է տալիս երկրին՝ իր ծրագրերը կատարելու և զարգանալու: Ամբողջ խնդիրը նրանում է, թե որքանով ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքական էլիտան կիրականացնեն փաստաթղթում առկա կետերը: Այն, ինչ գրված է փաստաթղթում, 90 %-ով գրված է Սահմանադրության մեջ, որովհետև փաստաթուղթն ընդամենը շրջանակային համաձայնագիր է, որի կետերը դեկլարատիվ բնույթ են կրում և ապագայում պետք է, որ լինեն օրենքների փոփոխությունների տեսքով: Խնդիրն այն է, թե որքանով մեր իշխանությունները կցանկանան այդ արժեհամակարգով առաջնորդվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այն, ինչ գրված է համաձայնագրում, Հայաստանի իշխանությունների կողմից մեսիջ է աշխարհին, ըստ որի՝ Հայաստանը որպես իր զարգացման ուղենիշ՝ նշում է եվրոպական արժեհամակարգը:

Նրա կարծիքով՝ ԵՄ-ն Արցախի հարցի կարգավորման համար ոչինչ չի կարող անել. «Համաձայնագրում Արցախի հարցով պարզապես ֆիքսում է, որ այս հարցի մանդատը տրված է Մինսկի խմբին: Այսինքն՝ երեք սկզբունք է դրված, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի կողից: Դժվար թե այս փաստաթղթով Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում շրջադարձեր և լուրջ փոփոխություններ լինեն»,- նշեց քաղաքագետը: 

Հարցին՝ համաձայնագրի ստրագրումը հնարավորութոյւն կտա՞ որոշ չափով նվազեցնել մեր երկրի վրա եղած ռուսակական ազդեցությունը, կամ ռուսական արժեհամակարգը որքանո՞վ կարող է համատեղել եվրոպականի հետ, և հնարավո՞ր է խոչընդոտներ լինեն և դրանից տուժի Արցախը, Հակոբյանը պատասխանեց.

«Ռուսական արժեքները հենց եվրոպական արժեհամակարգի մի մասն են և պետք չէ մոռանալ՝ մինչև 2013 թ. ուկրաինական դեպքերը, շատ համերաշխ ուղով էին ընթանում, և եվրոպական միության հետ փորձում էին կառուցել միասնական Եվրոպա, որն անվանում էին Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Այսինքն՝ ռուսական արժեհամակարգը լավ էլ ինտեգրվում է եվրոպական արժեհամակարգին, քանի որ իրավիճակը թույլ է տալիս:

Ես կարծում եմ՝ նախապես Ռուսաստանի հետ նախահամաձայնեցվել են համաձայնագրի բոլոր կետերը, ասպեկտները, հետևանքները, քննարկվել է Արցախի հարցը, դրա համար՝ ես կարծում եմ, որ լուրջ խոչընդոտներ չեն եղել Ռուսաստանի կողմից՝ Արցախի հարցի շուրջ»,- ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը՝ ի՞նչ գին է մեզանից պահանջել Ռուսաստանը, որ համաձայնել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը, քաղաքագետը նկատեց, որ այդ գինը եղել է դեռևս 2013 թ.-ին, երբ Հայաստանը չստորագրեց Ասոսցացման համաձայնագիրը. «Այսինքն՝ ժամանակին մենք չենք ստորագրել ասոցացման համաձայնագիրը, որը խորացված փաստաթուղթ էր, այնուամենայնիվ, այս փաստաթուղթը չի պարունակում Ռուսաստանի համար այն վտանգները, որը պարունակում էր Ասոցացման համաձայնագիրը: Այս համաձայնագրում չկա ամենանկարևոր խոչընդոտը Ռուսաստանի համար, այն է՝ ազատ առևտրի մասին դրույթ, որը հակասում էր ԵԱՏՄ-ի հետ պարտավորություններին»,- նշեց Հակոբյանը: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ Զելենսկի
Ամենադիտված