Երևանում հայտնաբերվել է հակահետևակային բեկորային ական
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հայտնաբերված առարկան МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական է՝ 10 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի մեջ:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը