Արտակարգ դեպք Երևանում. տեղի է ունեցել պայթյուն. կա վիրավոր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միաժամանակ, Էրեբունու ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):
Ժամը 16:30-ին ինժեներասակրավորական խումբը հակատանկային արկի բեկորները հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկանները պարզել են, որ վիրավորը՝ 63-ամյա Արամայիս Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Այվազովսկի 7 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը