Ինքնասպանություն Երևանում. 75-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Մոլդովական փողոցի բնակիչ, 75-ամյա Յուրիկ Միրզոյանը տանը ինքնասպան է եղել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Մահացածի կինը` 77-ամյա Մարլենա Սահակյանը, ոստիկաններին պատմել է, որ ամուսինը ինքնասպանություն է գործել լոգարանի վաննայում ինքն իրեն ջրահեղձ անելու միջոցով, որից հետո օգնության նպատակով ինքը վրա է հասել և վաննայից դիակը դուրս հանելով` թողել հատակին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել