Խոշոր ավտովթար Երևանում. 5 ավտոմեքենաներ բախվել են իրար, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր նոյեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 19:30-ի սահմաններում Գյուլբենկյան-Կասյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 5 ավտոմեքենա: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ, ու քանի որ վթարի հետևանքով առաջացել է մեքենաների մեծ խցանում, ու ՃՈ աշխատակիցները ի վիճակի չեն տիրապետել իրավիճակին, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության ՔԳՎ, Երևանի քննչական վարչության, ՃՏՀ քննության բաժնի, ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Շատ շտապ դեպքի վայր են ժամանել, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի ենթարկված մեքենաների թվում են "Գազել" և "Հունդայի" մեքենաները, ըստ նախնական տեղեկությունների թիվ 39 երթուղու "Գազել"-ի վարորդը վարորդական վկայական չի ունեցել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել