Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատել է Կարո Ղուկասյանին
Բլոգոսֆերա
Պետական վերահսկողածան ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատել է Կարո Ղուկասյանին: Նա ՊՎԾ-ում աշխատում էր որպես խորհրդատու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կարո Ղուկասյանը։
«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքի կրճատումն է՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց ծանոթ «բարեկամ»-ներին տեղավորել են գործի։
հ.գ. մնացածը շուտով»:
Նշենք, որ Կարո Ղուկասյանը հեղափոխության օրերին աչքի էր ընկնում իր ակտիվությամբ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող