Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցել LinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմ ՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետ Պակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին ՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններ ՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում 45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին 

Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի. Արթուր Ղազինյան

Բլոգոսֆերա

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր էջում  գրել է․

«BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։

Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Նախորդ հրապարակման մեջ BBC լրագրողը պնդում էր, որ ունի նախաքննական նյութերին «էքսկլյուզիվ» հասանելիություն, որը նրան կարող էին տրամադրել միայն ՀՔԾ-ը՝ քաղաքական որոշման կամ ներքին արտահոսքի առկայության դեպքում։

Հաշվի առնելով BBC հեռուստաընկերության հանրային կարգավիճակն ու համաշխարհային մեծ հեղինակությունը, ինչպես նաև այս առիթով քրեական գործ չհարուցելու ՀՔԾ և Գլխավոր դատախազության համառությունը՝ կարելի է համոզված կերպով պնդել, որ նախաքննական գաղտնիքին BBC «էքսկլյուզիվ» հասանելիություն է տրամադրվել ՀՀ բարձրագույն իշխանության քաղաքական որոշմամբ։

Սակայն այստեղ առաջ են գալիս մի քանի կարևոր հարցեր. իսկ ինչի՞ համար էր պետք ՀՀ բարձրագույն իշխանություններին գնալ այսօրինակ քայլի, ի՞նչ խնդիր էին ուզում նրանք լուծել սրանով, ի՞նչ հրեշավոր ծրագիր էին փորձում կյանքի կոչել նրանք։

Մարտի 1-ի գործը հայտնվել է փակուղում և այնտեղից դուրս գալու որևէ հնարավորություն պրակտիկապես չունի։ 10 սպանությունների բացահայտման տանող վերջին թելը կտրվեց Գեղամ Պետրոսյանի վրայից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքը հանելուց և նրան ազատ արձակելուց հետո։

Մարտի 1-ի գործը վերջին 10 տարին եղել է ընդդիմության, իսկ ներկայումս իշխանության, հիմնական քաղաքական հաղթաթուղթը, որի շահարկման միջոցով այն ստացել է լրջագույն քաղաքական դիվիդենտներ, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանություն։ Այս գործը չի կարող տապալվել, այն ձեռնտու չի այս գործի ոչ՛ ներքին, և ոչ էլ արտաքին հովանավորների համար։

Մարտի 1-ի արտաքին հետքի և հովանավորության մասին կասկածները նոր չեն, սակայն մինչ այժմ չի եղել որևէ ապացույց, որ կհաստատեր առկա կասկածները։

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը, իր կողմից հրապարակած առաջին հոդվածում, ուղղակիորեն կապեց 10 սպանությունները Արցախից բերված զորախմբի և նրա ղեկավար գեներալ Սամվել Կարապետյանի հետ։

Իշխանական քարոզչական մեքենան անմիջապես ակտիվորեն տարածեց այս մեղադրանքը՝ նպատակ ունենալով հանրային լեգիտիմություն հաղորդել այս թեզին, որից հետո ՀՔԾ-ին կմնար լուծել այն իրավական փաթեթավորում տալու տեխնիկական խնդիրը։

«Ղարաբաղցիների կողմից ժողովրդի վրա կրակելու» դավաճանական թեզը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2008-ին, ինչի հրեշավոր նպատակը դժվար չէր հասկանալ։

Օտարերկրյա այս հեղինակավոր լրատվամիջոցը ՀՀ իշխանություններին հուշում էր հետագա քայլերը՝ 10 սպանությունները բացահայտելու և միաժամանակ կարևոր մի քանի խնդիր լուծելու համար։

Իսկ ի՞նչ էր հուշում BBC Նիկոլ Փաշինյանին։

1. Ոչ մի պարագայում թույլ չտալ Մարտի 1-ի գործի տապալում, քանի որ այն բացի ներքին, ունի նաև արտաքին շահառուներ:

2. Վերակենդանացնել «ղարաբաղից բերած զորքը կրակեց ժողովրդի վրա» վարկածը, այն առավելագույնս հանրայինացնել՝ Հայաստանի հասարակության մեջ հակաարցախյան տրամադրությունների գեներացման նպատակով:

3. Որպես կոնկրետ պատասխանատու ընտրել Արցախյան գեներալիտետի միջից ամենաազդեցիկ և Հայաստանի նախկին իշխանություններին ամենամոտ գտնվող Սամվել Կարապետյանին;

4. Հիմքեր ստեղծել Արցախյան հակամարտությունը առավելագույնս անվտանգ լուծելու համար (TAP TANAP տարածաշրջանային, բայց աշխարհաքաղաքական լրջագույն նշանակություն ունեցող գազային ծրագիրն օր առաջ պետք է սկսվի)։

Հայաստանի ներսում կոշտ հակազդեցություն հանդիպելով՝ մասնավորապես նախաքննական գաղտնիքի հրապարակման հիմքով քրեական գործ հարուցելու կոնկրետ պահանջի արդյունքում այս ծրագիրը տապալվեց, քանի որ քրեական գործ հարուցելու ուղիղ պահանջը և հանցագործության մասին հրապարակային հաղորդումը մանևրի որևէ հնարավորություն չտվեցին ՀՀ իշխանություններին։ Ինչպես քրեական գործի հարուցումը, այնպես էլ մերժումը էլ ավելի էր խորացնում իշխանության փակուղային վիճակը։

Այս ծանր վիճակում Հայաստանի իշխանություններին օգնության հասավ նույն բրիտանական BBC հեռուստաընկերությունը, որն անհույս փորձ արեց փրկել իր հայկական գործընկերներին ու լուծել իր իսկ կողմից ստեղծված խիստ անհարմար վիճակը։

Արդեն կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանի և Արցախի դեմ հյուսված են եղել խիստ վտանգավոր դավեր, որը հաջողվեց հաղթահարել ներքին դիմադրության շնորհիվ։

Իսկ Մարտի 1-ի գործն այլևս տապալված է, որի մասին առավել հանգամանալից կխոսեմ առաջիկայում։

Հ.Գ. Որպես հավելում նշեմ, որ նշված արարքը չի սահմանափակվում զուտ նախաքննական գաղտնիքի հրապարակման շրջանակներում, այլ կրում է առավել բարդ և հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող հանցակազմի հատկանիշներ։ Իսկ այսպիսի հանցագործություններն անպատիժ չեն մնում, չունեն վաղեմության ժամկետ, քանի որ ուղղված են պետության և պետականության դեմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևան-Սևան ճանապարհին մոպեդի վթարը մահվան ելք է ունեցելԲորել. ԵՄ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մեկ այլ երկրի Շենգենից դուրս մղելLinkedIn-ը պայքարում է AI-ով գրված «աղբային» հրապարակումների դեմՆԱՏՕ-ն Եվրոպայում միջուկային զսպման ուժեղացման ծրագրեր է մշակում՝ Ռուսաստանի կողմից «սպառնալիքների» պատճառով․ DPA Փաշինյանի կողմից ինձ հիշելը կապում ենք իմ քաղաքական ակտիվության, ընդդիմադիր գործունեության հետՊակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo Իսպանիայի թագավորը վարչապետի հետ քննարկել է Սեուտայում միգրացիոն ճգնաժամըԹրամփը Սեուտա միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը որակել է «սարսափելի»Դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասինՖԻՖԱ-ի նախագահի ավագ խորհրդականը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից«Известия». ԱՄՆ-ն RIMPAC 2026 զորավարժություններում փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրերՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի Սեուտա քաղաքում ծովից դուրս են բերել տասնինը մահացած միգրանտների մարմիններՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներինՕգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՎենեսուելայում երկրաշարժի ժամանակ վեցերորդ հարկից ընկած կրիային կենդանի են հայտնաբերել45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ԱՄՆ-ում «պատերազմ» են հայտարարել AI տեսախցիկներին․ ակտիվիստները ոչնչացնում են Flock Safety համակարգերըԾովագյուղ-Շորժա ճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրավորԹրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերըԵրբ AI-ն դուրս է գալիս վերահսկողությունից․ Claude-ը կոտրել է երեք ընկերության համակարգերՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանում տոմատի մածուկի ներմուծման վրաԵրևանի Կենտրոնում գտնվող տարածքը վերադարձվել է պետությանըՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքումՎոլգոգրադի բնակիչները պատմել են անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ լսված ուժեղ պայթյունների մասինԹաքստոցից վերցրել են 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ձերբակալվելԲնակիչներին հորդորում են 00։00-ից փակ պահել պատուհանները. Մանրամասներ Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսինՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըՀՀ դեսպանը քննարկել է Ավստրիայի ազգային գրադարանի հետ համագործակցության ընդլայնումըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Մ-17 ԱԱ. ըմբիշ Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԻլոն Մասկը Իսպանիայի միգրացիոն ճգնաժամը համեմատել է «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի հետՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցըԱվելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգԽուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը.Դուրովը կոշտ պատասխան է տվել ՄոսկվայինՎերադարձվել է ապօրինի օտարված շուրջ 5 հա արոտավայրՍինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթովՔննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ Լեհաստանում պահանջել են Տուսկի հրաժարականը Վանաձորում «BMW»-ն բախվել է «ՎԱԶ 2107»-ին․ 20-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԶելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասինԿոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում«Աէրոֆլոտ»-ը օգոստոսի 28-ից Կրասնոդար-Գյումրի չվերթներ կիրականացնիԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է բանակցություններ կազմակերպելու իր պատրաստակամության մասին
Ամենադիտված