Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

Իմ հարևան Պողոսն ինքն էլ ընդունում է, որ կարևոր հարցերին խառնվելը իր խելքի բանը չի․ Բաբկեն Թունյան

Բլոգոսֆերա

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել․ 

 

«Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին «անգրագետ հարևան Պողոսի» վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։ 

Էլի եմ կրկնում. այո, կան սպեցիֆիկ գիտելիքներ և տեղեկացվածության որոշակի մակարդակ պահանջող հարցեր, որտեղ հանրաքվեն չի կարելի, ու պայմանական «անգրագետ Պողոսներին» պետք չի դնել որոշում կայացնելու բեռի տակ։ Ու շեշտել էի՝ կոնկրետ դեպքերում։

Միգուցե «անգրագետ» ձևակերպումը կոպիտ էր, համաձայն եմ՝ կարող էի դրա փոխարեն ասել «ոչ բավարար գրագիտության մակարդակ ունեցող»,բայց էությունը դրանից չէր փոխվի։
Ով համաձայն չի՝ թող ինքն իրեն հարց տա. իր համար կարևոր որոշում ընդունելիս ինքը կցանկանա՞ր, որ ոչ կոմպետենտ մարդիկ ազդեին որոշման վրա։ 

Մեր խնդիրների մեծ մասը երևի հենց էդտեղ է. բուն խնդիրը կամ ասելիքը թողած՝ ֆիքսվում ենք բառերի կամ անձերի վրա։ 

Իսկ իմ հարևան Պողոսը ինքն էլ ընդունում է, որ կարևոր հարցերին խառնվելը իր խելքի բան չի»:

Նշենք, որ պատգամավորն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել

«Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև թեկուզև ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել եմ, որ լինում են պահեր, երբ պիտի վատի և վատագույնի միջև ընտրություն կատարել, ու այդ որոշման հետևանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։ Անկեղծ ասեմ, եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել եմ նաև նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարևոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատություններիս մեջ եղել եմ զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ (ասում եմ՝ հասկանալով, որ ոմանք այս ամբողջ տեքստից հենց այս նախադասությունը կֆիքսեն ու կսկսեն շահարկել )
Վերջին 6 ամիսը, արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր և առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։

Լինի դա ցեմենտի պետտուրքի, հարկային օրենսգրքի կամ մեկ այլ հարցում... Երբ հասկանում ես, որ օրենքի մեջ մեկ տառ կամ մեկ թիվ փոխելդ ազդում է հարյուր հազարավոր մարդկանց կյանքի մակարդակի վրա։ Ու դրան գումարած՝ երբ որևէ անձնական շահ չունես, բայց գիտես, որ ցանկացած դեպքում լինելու են դժգոհ կողմեր, շահարկումներ ու քեզ վերագրելու են մեղքեր, որոնց մասին դու անգամ չես էլ մտածել։

Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաև այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա և կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որևէ շահեր։
Հիմա գանք Ամուլսարին։

Ամենաառանցքային հարցերից մեկն է։ Մի կողմից կան բնապահպանական ռիսկեր, մյուս կողմից՝ տնտեսական։ Կողքից էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Ու այս հարցում որոշում կայացնելը բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում։

Հասկանալու համար, թե որքան մեծ է պատասխանատվությունը, նկատի ունեցեք, որ վարչապետին 1 տարուց ավելի ժամանակ պահանջվեց իրավիճակն ամբողջությամբ հասկանալու, երևացող ու չերևացող ռիսկերը վերլուծելու համար։

Ու վարչապետը պատրաստ է որոշում կայացնել։
Կարծում եմ չեք վիճի, որ նա այս հարցում ամենակոմպետենտ մարդն է, և պաշտոնի բերումով՝ տիրապետում է ամբողջ ինֆորմացիային։

Մեկ գրամ չեմ կասկածում, որ նա նաև որևէ անձնական շահ չունի և ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է, եթե չասեմ օգուտ, ապա գոնե նվազագույն վնաս ենթադրողը։
Հիմա կողքից ասում են՝ ՀԱՆՐԱՔՎԵ արեք։
Եկեք անկեղծ լինենք. պատասխանատվություն վերցնելուց վախեցող ցանկացած իշխանության համար ամենահեշտ տարբերակը հանրաքվեն է։ Որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետևանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։

Ինքս ունեմ իմ մոտեցումը Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետև կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։

Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես։
Բայց հանրաքվեն էլ տարբերակներից մեկն է։

Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը։
Ու սա ոչ թե պաթետիկ հայտարարություն է, այլ գիտակցված՝ հստակ պատկերացնելով նրա կոմպետենտությունն ու անկողմնակալությանը։

Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարևոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը։
Այսքանը։

Հավատացեք, ընտրողներին դուր գալու ձևերը, պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ։ Բայց ես եկել եմ ԱԺ Փաշինյանի ստացած քվեով, ու նպատակս ոչ թե հաջորդ անգամ ամեն գնով ընտրվելն է, այլ ճիշտ, թեկուզև ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուն նպաստելը»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված