Ոստիկանությունը չպետք է ենթակա լինի քաղաքական իշխանությանը. հետաքրքիր թեզ է. փոխոստիկանապետ
Բլոգոսֆերա
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոստիկանությունը չպետք է ենթակա լինի քաղաքական իշխանությանը. հետաքրքիր թեզ է, շատ ավելի «հետաքրքիր է» դրա ապահովման ուղղված առաջարկվող լուծումը՝ ոստիկանության անմիջական հաշվետվությունը պառլամենտին: Սա ոստիկանության քաղաքականացման ու նրան անգործության դատապարտող ամենակարճ ճանապարհն է: Մի պահ պատկերացրեք ոստիկանության պետերին ոստիկանական ոչ պոպուլյար միջոցառումներից հետո պառլամենտի լիագումար նիստում հաշվետվություն ներկայացնելուց. ով և ինչպես է կարողանալու զանազանել առողջ մասնագիտական քննադատությունը քաղաքական երանգավորում ունեցող դատափետումներից, ընդ որում՝
թե իշխանական, և թե ընդդիմադիր թևերից: Եթե պառլամենտական վերահսկողությունը պիտի կրի տեխնիկական բնույթ, ապա դա հիմա էլ արվում է Ազգային ժողովի բյուջետային և օրենսդրական գործընթացների շրջանակում: Նախաքննության մարմինների առանձնացումից հետո, որը ամենասխալ քաղաքական որոշումներից մեկն էր, ոստիկանությունն ըստ էության դադարեց պատասխան տալ քրեական գործերի որակյալ քննության ու ամբողջական բացահայտման համար/ մինչը հիմա չենք կարողանում ուշքի բերել հետաքննությունը որակյալ կադրերի արտահոսքի պատճառով/ , իսկ հանցագործությունների քննության վիճակի վերաբերյալ պառլամենտում տարեկան հաշվետվություններ էլ ներկայացնում է գլխավոր դատախազը:Օպերատիվ -հետախուզական գործունեության արդյունքները գլխավորապես գաղտնագրված են, դրա նկատմամբ պառլամենտական վերահսկողություն սահմանելը իրատեսական չէ : Ինչը մնաց? հասարակական կարգի պահպանությունը, որը մի շարք հարգարժան գործիչներ առաջարկում են որպես ֆունկցիա դուրս բերել ոստիկանությունից: Այսինքն՝ առաջարկվում է ոստիկանության հերթական ու բարեհաջող «ապամոնտաժումը»: Օպերատիվ աջակցությունը, հանցագործությունների քննությունն ու բացահայտումը, հասարակական կլարգի պահպանման ուժերի վարչական գործունեությունը հանցագործությունների կանխարգելման փոխկապակցված, միմյանց փոխլրացնող մեթոդներ են: Սրանք չի կարելի տարանջատել տարբեր պետական մարմինների միջև: Քննչական միասնական կոմիտե ստեղծելու գաղափարի չիրականացումն էլ ասվածի ապացույց»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն