Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին. Զարուհի Բաթոյան
Բլոգոսֆերա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին։ Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ երեխաներին ընտանիք վերադարձնելու համար, զարգացնում ենք խնամատար ընտանիքի ինստիտուտը, բարելավում ենք որդեգրման համակարգը և ստեղծում ենք ճգնաժամային կենտրոններ, խիստ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքն ապահովելու համար։
Այլ ճանապարհ չկա։ Համակերպվե՛ք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն