«Մերսեդես»-ներն իրար են բախվել «Արարատ» կինոթատրոնի դիմաց (ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում' Այրարատ կինոթատրոնի դիմաց, իրար են բախվել 2 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախված ավտոմեքենաներն են «Մերսեդես Բենց 600» մակնիշի 60 ԼՏ 060 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 11 ԼՕ 940 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Մերսեդես Բենց 600»-վարել է 30-ամյա Գևորգ Ավետիսյանը, իսկ մյուս «Մերսեդես»-ը վարել է 54-ամյա Արարատ Համբարձումյանը:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները' Գագիկ Շամշյանի
{gallery}shamshyan/avtovtar-ararat-kinotatron{/gallery}


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել