Վրաերթ Տավուշի մարզում` 29-ամյա երիտասարդը մահացել է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Դեկտեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ վրաերթից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Իջևանի բաժնի պետ Ազիբեկյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը, Իջևան քաղաքի բնակիչ 29-ամյա Գերասիմ Իսախանյանն է:
Այնուհետև օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի առաջին կիլոմետրում, 36-ամյա Վաղարշ Խոստիկյանը, վարելով «Մերսեդես 124» մակնիշի 26 ՍՍ 217 համարանիշի ավտոմեքենան, դեպի Իջևան ընթանալիս, ճանապարհի բանուկ մասում վրաերթի է ենթարկել Գերասիմ Իսախանյանին: Իսախանյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ, ոստիկանության Իջևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի տուգանային հրապարակ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել