Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Խախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետ Պաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Արբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույց Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը Եմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավոր Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ Զապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը 

Երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն. Հայ-Ռուսական համալսարան

Հասարակություն

Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը:

«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 74-րդ հոդվածով, ինչպես նաև հավատարիմ մնալով «Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, հիմք ընդունելով ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) ներքին իրավական ակտերը, հաշվի առնելով ՀՌՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է իր անվերապահ աջակցությունը Համալսարանի ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծման, ձևավորման և զարգացման գործում անգնահատելի է Արմեն Դարբինյանի անձնական ներդրումն ու դերակատարումը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ժողովուրդների բարեկամության, կայացած համագործակցության, մշակույթների և կրթական ավանդույթների, գիտական փորձի փոխադարձ հարստացման լավագույն օրինակ է, եզակի գիտակրթական միջպետական ծրագիր: Համալսարանների միջազգային վարկանիշով (QS University World Ranking EECA – 2021) երկրի լավագույն բուհ ճանաչված Համալսարանի հաջողությունը հնարավոր դարձավ հենց Արմեն Դարբինյանի՝ որպես ղեկավարի երկար տարիների նպատակասլաց, հետևողական աշխատանքի և առաջնորդական հմտությունների շնորհիվ: Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող՝ համալսարանի զարգացման ռազմավարությունը, արդյունավետ կառավարչական քաղաքականությունը և հարուստ փորձը դարձել են Համալսարանի կոլեկտիվի և ուսանողների բազմաթիվ հաղթանակների և նվաճումների գրավականը:

Համալսարանի գործունեության հիմքում դրվել են կրթությանը և գիտությանը անկեղծ ծառայության և թիմային անձնուրաց աշխատանքի սկզբունքները: Համալսարանի ռեկտորը ձևավորել է յուրօրինակ համալսարանական մթնոլորտ, որը հիմնված է այնպիսի բարձր արժեքների վրա, ինչպիսիք են Սերը, Արդարությունը, Արժանապատվությունը, Ակադեմիական Ազատությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Ճանաչողությունը և Անձնական աճը: Մենք ՀՊԱՐՏ ենք լինել այն հզոր ընտանիքի մի մասը, որը կոչվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, ՀՊԱՐՏ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավարաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը:

Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից: 2. Համալսարանն իր գոյության ողջ ընթացքում դրսևորել է ապաքաղաքական և անաչառ կեցվածք՝ հավատարիմ մնալով ակադեմիական ազատության, անկախության և անաչառության սկզբունքներին: Միևնույն ժամանակ վերջին արցախյան պատերազմից հետո երկրում ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարական և քաղաքական իրավիճակը հարկադրում է արտահայտել մեր դիրքորոշումը: Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին: 3. Հաշվի առնելով այն ծայրաստիճան անմխիթար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, լիակատար փլուզումից խուսափելու նպատակով, երկիրն ու պետությունը փրկելու համար, մենք հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։

Հակառակ պարագայում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ
Ամենադիտված