HRW-ն դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
ԻրավունքHuman Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան Twitter-ի իր էջում անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից շիրակցի հայ գերիների ապօրինի դատավճռին։
Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- գրել է նա։