Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչը որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին. փաստաբան
ԻրավունքԳորիս քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Այս մասին հայտնում է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Կարծում եմ ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու եւ մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ։ Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,- նշել է պաշտպանը ֆեյսբուքյան գրառման մեջ։