Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել. 13 գրամ եւ 6 գրամ
ԻրավունքՕգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։
Ոստիկանությունից հայտնում են, որ նախ Վերին Դվին գյուղից բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ, ապա Դալար գյուղից՝ 56-ամյա տղամարդ։ Վերին Դվին գյուղի բնակչի մոտ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 13 գրամից ավելի քաշով։
Դալար գյուղի բնակչի խուզարկությամբ ևս նմանատիպ զանգված հայտնաբերվեց։ Այս դեպքում՝ մարիխուանայի նմանվող զանգվածը 6 գրամից ավելի էր։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։