Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. հանցագործությունը բացահայտվել է
ԻրավունքՕգոստոսի 7-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ: Նա վիրահատարանում էր եւ, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր հաղորդում տալու: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդուն դանակահարել էր նույն շենքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: