Արագածոտնում «От Мартина»-ի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ձեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ) Ծանրամարտի պատանեկան ԵԱ․ այսօր Հայաստանից պայքարի մեջ կմտնի երկու մարզիկ ԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի «Ղազինյանի խոսքից ստացվում է՝ «չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ) 250 օր անընդմեջ ծովում․ ԱՄՆ-ի ավիակիրը վերադառնում է Սան Դիեգո #ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին Որ Բարձր տոկոսներով վարկերը վատ բան են․ ինչպե՞ս եք այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել (տեսանյութ) Աննա Վարդապետյանը Լոռիում շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով․ հանձնարարականներ է տվել «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է Կաթողիկոսին Ո՞րն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը. Այվազյանը՝ Մանուկյանին (տեսանյութ) Լոռիում մեքենա վարելու շուրջ կանանց վեճը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 

Բուժօգնության և սպասարկման կոպիտ խախտումներ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում․ ՄԻՊ

Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա խախտումներին։ Հայտարարությունում ասվում է․

«Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին:

Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված:

Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաև «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ:

Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառվման բաժանմունքներից դուրս:

Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի և բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման և բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Օրինակ՝ թերապևտիկ բաժանմունքում հաշվառված պացիենտներից զատ՝ այդ բաժանմունքում պահվում են նաև հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ազատությունից զրկված անձինք:

Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:

ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը:

Բժշկական զննությունն իրականացվում է նաև խմբային ձևաչափով՝ միաժամանակ իրականացվելով ազատությունից զրկված մի քանի անձանց նկատմամբ:

Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունեն վնասվածք կամ գանգատ, թե՝ ոչ:

Ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն՝ նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների և այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ՄԻԱՎ վարակակիր ազատությունից զրկվածները և հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները:

Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որ իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաև դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն:

Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ:

Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ:

Կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում:

Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները և առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ:

Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման և արխիվացման ընթացակարգեր:

Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին:

Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:

Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է:

Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին:

Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է»:

Հիմնական մասը Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով:

Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են:

Անթույլատրելի վիճակ է, անտեսված խնդիրներ են: Այս բոլոր գնահատականների հիմքում կոնկրետ փաստեր են:

Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ արձանագրված խնդիրների լուծման հարցում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արագածոտնում «От Мартина»-ի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՁեզ թվում է՝ համակարգային կոռուպցիա սահմանելով տպավորություն կստեղծվի, որ թաթախվա՞ծ եք եղել դրա մեջ (տեսանյութ) 55 երկրի ներկայացուցիչ պատրաստ է հետևել Ռուսաստանի Պետդումայի ընտրություններինՆյարդաբանը նշել է՝ մագնիսական փոթորիկների ժամանակ որ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկիԾանրամարտի պատանեկան ԵԱ․ այսօր Հայաստանից պայքարի մեջ կմտնի երկու մարզիկԱԺ-ն օգոստոսի 21-ին ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարի«Ղազինյանի խոսքից ստացվում է՝ «չեմ ուզում, բայց եթե շատ խնդրեք, կաշխատեմ». Բագրատյան (տեսանյութ) 250 օր անընդմեջ ծովում․ ԱՄՆ-ի ավիակիրը վերադառնում է Սան Դիեգո#ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերինՈր Բարձր տոկոսներով վարկերը վատ բան են․ ինչպե՞ս եք այդ ոլորտում տարիներ շարունակ աշխատել (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Լոռիում շրջել է համայնքներին վերադարձված տարածքներով․ հանձնարարականներ է տվել«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»․ Մասյացոտնի թեմը շնորհավորել է ԿաթողիկոսինՈ՞րն է ձեր պատկերացրած հաշվետվողականությունը. Այվազյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)Լոռիում մեքենա վարելու շուրջ կանանց վեճը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներԱնհամբեր սպասում եմ Նիկոլի հետ հանդիպմանը․ դիտավորյալ ձգձգում եք հարցերի քննարկումը. Ղազարյան (տեսանյութ)«Եթե շվեյցարացին կարողացել է, հայն էլ կկարողանա». Մխիթարյանը՝ տնտեսության մասին (տեսանյութ)Ռուսական անօդաչուները վնասել են Ուկրաինա-Մոլդովա սահմանային անցակետըՋուր չի լինելու Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայի հարցովՀայաստանը երրորդ՝ չեզոք երկրի է դիմել՝ Բաքվում պահվող գերիների հարցովԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին Հրդեհավտանգ իրավիճակ է սպասվումՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՁեր գործունեությունը խորը հարգանք է վայելում ՀՀ–ում և նրա սահմաններից դուրս. Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ–ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում «Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին «Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել «Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում «Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում «Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից» «Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի «Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները «Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել «Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից ԱՄՆ-ը թաքցրել է Մերձավոր Արևելքում մատակարարման հիմնական բազայի ոչնչացումըԵվրամիությունը գնահատել է հակամարտության ընթացքում Ուկրաինայում ընտրությունների անցկացման հնարավորությունըՈւկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է` ԱՄՆ-ն Ֆեդորովին նախագահ է դարձնելուԵվրոպան Ուկրաինային խորհուրդներ է տվել Ռուսաստանի հետ բանակցությունների վերաբերյալՀարավային Կորեան կփորձարկի Հյուսիսային ծովային երթուղինԳերմանիայում ավելի քան 280 մարդ տեղափոխող ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարի ենթարկվելուցՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանը մտադիր չէ խզել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածություններըԱՄՆ-ն և ԵՄ-ն գաղտնի հետաքննություն են սկսել Ուկրաինայի համար նախատեսված գումարի անհետացման վերաբերյալԱյս կենդանակերպի նշանները վերջապես հաջողություն կունենան ամռան վերջին. ովքե՞ր են այս բախտավորները Զելենսկու գրասենյակը հայտարարել է` Ուկրաինայում անհնար է նախագահական ընտրություններ անցկացնելՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել չորս մարդուԾառը տապալվել է կնոջ վրա․ Գերմանիայում ուժգին փոթորիկները մահվան պատճառ են դարձել Լցանավն աղետի ազդանշան է ուղարկել Եմենի մոտ
Ամենադիտված