Փակ տարածությունում դիմակ չկրելու դեպքում վարչական տույժ կկիրառվի
ԻրավունքՏեսչական մարմիններն ու ՀՀ ոստիկանությունը հայտարարություն են տարածել՝ հանրությանը զգուշացնելով փակ տարածքներում կրել դիմակներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»: