20-ամյա երիտասարդն Աբովյանի մարզադաշտի մոտ երիտասարդին դանակահարել էր. ոստիկանների բացահայտումը
ԻրավունքՕգոստոսի 16-ին, գիշերվա ժամը մեկին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր ու քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Իր հետ կատարվածի վերաբերյալ նա բժիշկներին ոչինչ չէր հայտնել:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Պարզվել է, որ նախորդ օրվա երեկոյան Աբովյանի մարզադաշտի մոտ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Արամուս գյուղում հաշվառված, 20-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին եւ խոստովանեց, որ ինքն է դանակահարել:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել եւ առգրավվել է:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: