Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 

ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ պետբյուջե չեն վճարվել ավելի քան 73 մլն դրամի հարկեր

Իրավունք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաեւ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետեւանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ: Այս մասին  տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Լեւոն Ավագյանը 2019թ. դեկտեմբերից 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում` 4 վարորդների օժանդակությամբ, առանց մաքսային հայտարարագրման եւ համապատասխան մաքսային ձեւակերպումների, Բագրատաշենի մաքսակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդհանուր 9 բեռնատար սննդամթերք եւ ավտոյուղեր: Այդ ընթացքում Բագրատաշենի մաքսակետի ուղեփակոցում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, չկատարելով իր ծառայողական պարտականություները, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում թույլատրել է Լ. Ավագյանին պատկանող բեռների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք:

Քննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Բագրատաշենի մաքսակետի կշեռքավար Տիգրան Ավետյանը հանցավոր համաձայնության է եկել Լեւոն Ավագյանի հետ` վերջինիս կողմից ապրանքներն առանց հայտարարագրման ներկրելուն օժանդակելու, ինչպես նաեւ մաքսատան տեսուչի կողմից Լ. Ավագյանից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հարցերում: Մասնավորապես` Տիգրան Ավետյանը բեռների անօրինական ներկրումներին օժանդակելուց հետո Լեւոն Ավագյանից ընդհանուր շուրջ 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարներ է վերցրել եւ փոխանցել մաքսատան պաշտոնատար անձին:   Տ. Ավետյանը հերթական` 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը չի հասցրել վերցնել եւ փոխանցել մաքսային տեսուչին` իրավապահ մարմինների կողմից հանցագործության դեպքը բացահայտվելու պատճառով:

Բացի այդ, Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետ Վոլոդյա Ասատրյանը, իր հերթին, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք, Լ. Ավագյանի կողմից վերը նշված ապօրինի ներկրումներ կատարելու օրերին իր ղեկավարած հերթափոխում ընգրկված կշեռքավարի եւ մաքսային տեսուչի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառութային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նկարագրված հանցավոր արարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն դրամի վնաս, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած մասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել`

Լեւոն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /6 դրվագ/, 205րդ հոդվածի 2րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312րդ հոդվածի 2րդ մասով /8 դրվագ/,

Արթուր Տիրացվյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /5 դրվագ/,

Ամատուն Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով,

Վահան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով,

Էդգար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով,

Վոլոդյա Ասատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315րդ հոդվածի 1ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 315րդ հոդվածի 2րդ մասով /7 դրվագ/,

Հայկ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ հոդվածի 2րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ հոդվածի 1ին մասով /6 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 2րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /5 դրվագ/,

Տիգրան Ավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38311րդ հոդվածի 3րդ մասի 3րդ կետով /8 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 1ին մասի 2րդ կետով /6 դրվագ/ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38205րդ հոդվածի 2րդ մասով:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին
Ամենադիտված