Ալավերդու բնակիչը մտել է հովվի տնակ եւ գողացել երկու հեռախոս ու լիցքավորման սարք
ԻրավունքՈստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Մեղվահովիտ գյուղի մի բնակիչ հուլիսի կեսերին գողություններ է արել:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեցին ապացույցներ, ճշտվեց տղամարդու ինքնությունը:
Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա բնակիչը հայտնաբերվեց եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց բաժին: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր ամառային արոտավայրի՝ բնակության համար նախատեսված վագոն-տնակը եւ գողացել երկու հեռախոս ու լիցքավորման սարք:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են: