ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Ֆիզգորադոկից» բերման ենթարկվածների համար մեկնել է բաժին
ԻրավունքԵրևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: