Երևանի 41-ամյա բնակիչը Տիչինա փողոցում դանակահարել է չորս հոգու. ՔԿ
Իրավունք2021թ. օգոստոսի 25-ի՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-Ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը , ով Երևան քաղաքի բնակիչ է ՝ 41 տարեկան:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվումն են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։