ԱԺ–ի ծեծկռտուքի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու
ԻրավունքԱԺ–ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազը ուղարկվել ՝ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության հանրային կապերի բաժնից։
«ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերեւույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաեւ դրան հետեւող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։