Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակը Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրան Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում ԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Որ հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) ՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետ 

Կեղծ փաստաթղթեր, հափշատկություն․ մեղադրանք է առաջադրվել Ջրաձորի նախկին համայնքապետին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ջրաձոր համայնքի ղեկավարը, 2010-2016թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, ապօրինի, շահադիտական դրդումներով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է նշված համայնքի առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքը, կազմել եւ շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հաստատապես տեղյակ լինելով, որ եղբայրը՝ համայնքապետարանի նախկին հաշվապահը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. ներառյալ բացակայել է ՀՀ-ից եւ աշխատանքի չի հաճախել, վերջինիս անվամբ փաստացի ելքագրել է աշխատավարձի գումարներ եւ հանձնել նրա ընտանիքի անդամներին:

Բացի այդ, համայնքի ղեկավարը 2012թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքապետարանի հաշվապահի անվամբ ելքագրվելիք աշխատավարձը ձեւակերպել է համայնքապետարանում նշված ժամանակահատվածում որեւէ հաստիք չզբաղեցրած անձի անվամբ, իսկ որպես աշխատավարձ փաստացի ելքագրված գումարը` յուրացման եղանակով հափշտակել:

Այնուհետեւ, վատնման եւ յուրացման եղանակով համայնքի դրամական միջոցները հափշտակելու դրդումներով, համայնքի նախկին ղեկավարը կազմել եւ շրջանառության մեջ է դրել իրավաբանական փաստեր հավաստող եւ իրավաբանական հետեւանքներ առաջացնող պաշտոնեական փաստաթղթեր՝ աշխատավարձերի վճարման տեղեկագրեր, որոնցում ստորագրել է վերոհիշյալ անձանց անվան դիմաց եւ այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնեական փաստաթղթերում, թե, իբր, որպես աշխատավարձ ելքագրված գումարները վճարվել են վերջիններիս, իր ստորագրությամբ եւ համայնքապետարանի կնիքով հաստատել ու շրջանառության մեջ է դրել կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի վճարման հիշյալ տեղեկագրերը:

Շարունակելով գույք հափշտակելու իր մտադրության իրականացումը` համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. ընթացքում համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի միջոցներից անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու հարցը եւ համայնքի ավագանու դրական որոշման առկայության պայմաններում համայնքի բյուջեից համայնքի անապահով բնակիչների անվամբ, որպես միանվագ դրամական օգնություն, ելքագրել է գումարներ, որոնք չի փոխանցել նշված անձանց եւ յուրացման եղանակով հափշտակել դրանք:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ համայնքի ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռեւս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված թվով 12 կիսակառույց շինությունները օտարելու եւ դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել եւ մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե եւ այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Արդյունքում, համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում միասնական հանցավոր մտադրությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եւ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.080.325 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա (տեսանյութ) The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինԵս գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր. շտապօգնություն է ժամանել ԱԺ Կրակոցներ և ծեծկռտուք՝ Երևանի հայտնի «Ճրագ Հոլլ»-ում․ 4 անձ բերման է ենթարկվել, հայտնաբերվել են արնանման հետքերով Porsche-ն ու մահակըԿորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԸնկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից (տեսանյութ) NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համարԵրկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (տեսանյութ) «Նորատուսցի Ալիկի» գործով նախաքննությունն ավարտվել է․ ինչի՞ համար է մեղադրանք առաջադրվել նրանՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնումԱԺ միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ) Մելանյա Թրամփը հաստատել է դեպի Ալեշկի ամերիկացի լրագրող դիտորդների ուղարկումըՈր հասցեներն այսօր կհոսանքազրկվեն Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը իր պատվին վերանվանելու ծրագրերի մասինՔՊ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի նոր մարզպետՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների բախման հետևանքով 68 մարդու զոհվելուց հետոՀրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Սոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ Պապոյան Ռոդրիգեսը պահանջել է, որ Անգլիայի բանկը վերադարձնի Վենեսուելայի ոսկու պահուստներըԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԿենտրոնական բանկի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում. ԿԲ–ն զգուշացնում է ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին բժշկական պարագաներ է առաջարկելԶգուշացում․ Անահիտ Մանասյանի անունով կեղծ Telegram-յան օգտահաշիվ է գործումԱԺ–ում իրավիճակը լարվեց. ծեծկռտուք սկսվեց Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Նեթանյահուն առաջատար է, բայց չի կարողանում ապահովել մեծամասնություն․ Իսրայելում կոալիցիոն պայքար է սպասվումՓաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
Ամենադիտված