Ավտոպատահարի հետեւանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են. հարուցվել է քրեական գործ (լուսանկար)
Իրավունք2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» եւ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Mercedes Benz»-ի վարորդը եւ ուղեւորը՝ ծնված 20.11․2004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղեւորները՝ ծնված 07․03․2006թ. եւ 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: